Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ամեն ինչ տոն օրերի մասին

Ամանորյա կերակրացանկ

Ամանորյա կերակրացանկ

Առհասարակ, յուրաքանչյուր տոն, մանավանդ Ամանորը, հարուստ կերակրացանկ ունի: Սակայն կան կերակրատեսակներ, որոնք պարտադիր են տվյալ տոնի համար: Ամանորյա կերակրատեսակներն են տարեհացը, մարդակերպ գաթաները, լոբով աղցանը, մայրամապուրը, «Կաղանդ» անուշը, խոշաբը, սիսեռից գնդիկները:

 

Տարեհաց

1 բ. եռման ջուր

1 բ. ձեթ

1 բ. շաքարավազ

5 բ. ալյուր

1/2  բ. մանրացված չրեր

1/2  բ. մանրացված ընկուզեղեն

1/2  բ. կանեփ

1 թ. գ. սոդա

Ալյուրը, շաքարավազն ու սոդան խառնել, ապա շաղախել` լցնելով ջուրն ու ձեթը: Ավելացնել չրեղենը և տեղավորել նախապես ձեթոտած և ալյուրոտած փռի ափսեի մեջ: Մեջը դնել մետաղադրամ, կամ ինչ-որ կորիզ` որպես միջինք: Վրան շաղ տալ կանեփը և թխել:

 

Աղանձ

2 բ. ձավար

1/2 բ. սիսեռ

1 բ. կանեփ

1/2 բ.  ընկույզ                                                                                                                            

աղ

Ձավարն ու կանեփը լվանալ և չորացնել: Սիսեռը թրջել մի քանի ժամ, ապա հանել ջրից և ցամաքացնել: Յուրաքանչյուրն առանձին-առանձին բովել տապակի մեջ, մարմանդ կրակով, անընդհատ խառնելով: Սառչելուց հետո խառնել իրար, ավելացնել ընկույզը: Կարելի է խառնել նաև բոված ու մանրացված նուշ, ծիրանակուտ, կաղին, արևածաղկի սերմ, դդմի կուտ և այլն,  ինչպես նաև չամիչ և թթի չիր:

Մարդակերպ գաթաներ

Կարելի է պատրաստել տարեհացի խմորով: Խմորը ձևավորել մարդու տեսքով` աչքերի և բերանի տեղերում, ինչպես նաև  կրծքին դրած ձեռքերի վրա չամիչ խրելով:

 

Լոբով աղցան

1 բ. լոբի

1 գլուխ սոխ

1 ճ. գ. քացախ

1 ճ. գ. ձեթ

կանաչի

կարմիր և սև պղպեղ

աղ

Լոբին խաշել, ապա ջրքամել: Ավելացնել կտրտած սոխն ու կանաչին, ապա համեմել:

 

Մայրամապուր

1 բ. ձավար

1 բ. չիր

1/2  բ. դոշաբ

Կորկոտը խաշել, ավելացնել չրերը, շարունակել միասին եփել, վերջում ավելացնել դոշաբ:

 

«Կաղանդ» անուշ

1 բ. մեղր

1 բ. ընկույզ

Մեղրը հարել այնքան, որ սպիտակի: Ընկույզի միջուկը մանրացնել և բովել մինչև ոսկեգույն դառնալը, խառնել հարած մեղրին:

Խոշաբ կամ չամչարակ

1 բ. չրեր (սալորաչիր, թթի չիր, ծիրանաչիր, չամիչ)

1 լ ջուր

դարչին:

Չիրը մանրացնել, ավելացնել տաք ջուր և եփել 10-15 րոպե, դարչին ցանել: Մատուցել սառը վիճակում:

 

Սիսեռի գնդիկներ

1 բ. սիսեռ

1/2  բ. հոնաչիր

1/2  բ. չամիչ

1/2  բ. ընկույզ

2 ճ. գ. ալյուր

1/3 բ. ջուր

հիլ

աղ

Սիսեռը նախօրոք թրջել մի ամբողջ օր: Խաշել, ապա տրորել: Ավելացնել կորիզը հանած հոնաչիրը, մանրացված ընկույզը, չամիչը, հիլն ու աղը: Ապա բովել 2 ճաշի գդալ ալյուր, բացել քիչ ջրով և այդ թանձր խյուսը լցնել սիսեռի վրա: Լավ խառնելուց և սառեցնելուց հետո այդ զանգվածից պատրաստել գնդիկներ: Մատուցելիս  դրանք շարել սկուտեղի վրա,  զարդարել կանաչիով: Խյուսին կարելի է խառնել թահին և կիտրոնի հյութ:

Մախոխ ապուր

Գարու մանրաձավարը եփել: Նախապես առանձին թասի մեջ լավ թթվեցրած խմորը խառնել ջրի հետ, խյուս սարքել, հարել, ավելացնել ձավարին: Միասին լավ եփել, վերջում համեմել դաղձով և սխտորով:

 

Քրչիկ

Սոխառածի վրա ջուր լցնել, կարտոֆիլ և երկու ճաշի գդալ մանրաձավար: Եփելուց հետո ավելացնել նաև մանր կտրտած թթու կաղամբ: Վերջում համեմել անանուխով:

 

Անուշ ապուր

1/2 կգ ձավար

1/2 կգ խառը չիր  (չամիչ, ծիրանի, տանձի, դեղձի, թզի, խնձորի, սալորի և այլն)

1 բ. ընկուզեղեն (ընկույզ, կաղին, նուշ)

1 բ. շաքարավազ

1 թ.գ. դարչին

8-10 բ. ջուր

Ձավարը խաշել: Մանրացնել չրերն ու ընկուզեղենը. ավելացնել ձավարին:

Լցնել շաքարավազն ու դարչինը և շարունակել եփել մարմանդ կրակով համարյա 2 ժամ:

 

Կճախաշ

1 բ. խոշոր կորկոտ

1/2 բ. եգիպտացորեն

1/2 բ. լոբի

1/2 բ. սիսեռ

2 սոխ

1 սուրճի բ. ձեթ (կամ 2 ճ.գ. յուղ)

չորացրած կանաչի

սև պղպեղ

աղ

Լոբին, սիսեռն ու եգիպտացորենը խաշել, ավելացնել կորկոտը: Սոխը մանրացնել, տապակել յուղի մեջ և լցնել ապուրի վրա: Ավելացնել համեմունքները և շարունակել եփել, մինչև հատիկեղենը համասեռ դառնա:

 

Պասուց տոլմա

1/2 բ.  խաշած սիսեռ

1/2 բ.  խաշած լոբի

1/2 բ.  խաշած ոսպ

1/2 բ.  խոշոր կորկոտ

1/2 բ. խաշած եգիպտացորեն

1/2 բ.  խաշած ոլոռ

1/2 բ.  կանեփ

1/2 բ.  լոլիկի մածուկ

1/2 բ.  ձեթ

4 սոխ

1 փունջ խառը կանաչի

սալորաչիր

կարմիր և սև պղպեղ

թթու կաղամբ

աղ

Ողջ ընդեղենը խառնել իրար: Սոխառածի վրա ավելացնել լոլիկի մածուկը, ջրով բացել, համեմել և լցնել ընդեղենի վրա: Ավելացնել մանրացված կանաչին, խառնել և փաթաթել կաղամբի տերևի մեջ: Կաթսայի մեջ շարելիս արանքներում տեղադրել սալորաչիր: Տոլման ծածկել ջրով և եփել: Կաթսայից հանել միայն սառչելուց հետո:

 

Հեղինակ. Վահան ԱՆԹԱՆԵՍՅԱՆ
Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մարտի 8-ը` Կանանց միջազգային տոն
Մարտի 8-ը` Կանանց միջազգային տոն

Շնորհավորում ենք կանանց գարնանային տոնը, ցանկանում երազանքների իրականացում և գեղեցիկ կյանք...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Փետրվարի 14` Սուրբ Վալենտինի օր (Սիրահարների օր)
Փետրվարի 14` Սուրբ Վալենտինի օր (Սիրահարների օր)

Աշխարհի շատ երկրներում փետրվարի 14-ին նշվում է Սուրբ Վալենտինի օրը (կամ Բոլոր սիրահարների օրը): Համարվում է, որ Սուրբ Վալենտինի օրն արդեն 16 դար է, ինչ գոյություն ունի, սակայն սիրո տոները հայտնի էին դեռևս...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Փետրվարի 14` Տրնդեզ
Փետրվարի 14` Տրնդեզ

Իր ժողովրդական տոնակատարութուններով Տրնդեզը ռուսական Բարեկենդանն է հիշեցնում, սակայն կաթոլիկ տոնի` Սուրբ Վալենտինի տարրերով, քանի որ այս օրվա գլխավոր գործող անձիք...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հին Նոր տարի
Հին Նոր տարի

Հին Նոր տարին բացառիկ պատմական երևույթ է, լրացուցիչ տոն, որը ստացվել է տարեգրման փոփոխման արդյունքում: Օրացույցների նշյալ բաժանման արդյունքում մենք նշում ենք երկու «Նոր տարի»՝ հին և նոր ոճով...

Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Ինչո՞ւ են քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը տարբեր օրերի նշում: Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 6-ը Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնն է Հայաստանում
Հունվարի 6-ը  Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնն է Հայաստանում

Հունվարի 6-ին Հայկական Առաքելական եկեղեցին նշում է Աստվածահայտնության և  Հիսուս Քրիստոսի ծննդյան տոները, որոնք սահմանված են ի հիշատակ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Մկրտության իրադարձությունների...

Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ամանոր
Ամանոր

Տարբեր ժամանակներում հայերն ունեցել են երեք նոր տարի, որոնք կոչվել են Նավասարդ, Ամանոր և Կաղանդ: Այս տոները տարբեր ժամանակներում նշվել են տարբեր օրերի. մարտի 21-ին, օգոստոսի 11-ին, հունվարին...

Հիշարժան տարեթվեր
Ինչպե՞ս էին նշում Ամանորը հին աշխարհում
Ինչպե՞ս էին նշում Ամանորը հին աշխարհում

Նոր տարին տոնելու ավանդույթը գալիս է հնագույն ժամանակներից: Այդ ավանդույթների մի մասը փոխառել են տարբեր ժողովուրդներ: Հին Եգիպտոսում Նոր տարին նշում էին Նեղոսի հեղեղումների ժամանակ, երբ դուրս էր գալիս Սիրիուս սրբազան աստղը...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 25-ը` Լյութերանական Ծնունդ
Դեկտեմբերի 25-ը` Լյութերանական Ծնունդ

Հիսուս Քրիստոսի ծնունդը ամենակարևոր քրիստոնեական տոներից մեկն է: Տոնի հիմքում  Բեթղեհեմ քաղաքում Մարիամ Աստվածածնի կողմից Փրկիչ Հիսուս Քրիստոսի Ծնունդն է: Տոնը նշում են և՛ կաթոլիկները, և՛ ուղղափառները...

Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 25-ը Ուղղափառների Սուրբ Ծնունդն է՝ ըստ Նորյուլիանական օրացույցի
Դեկտեմբերի 25-ը Ուղղափառների Սուրբ Ծնունդն է՝ ըստ Նորյուլիանական օրացույցի

Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրը քրիստոնեական ամենակարևոր տոներից է: Այդ օրը՝ դեկտեմբերի 25-ին, Ծնունդը նշում են ոչ միայն արևմտյան, այլև աշխարհի ուղղափառ եկեղեցիների մի ողջ համակարգ, ովքեր XX դարի 20-ականներին ընդունել են Նորյուլիանական օրացույցը...

Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Սուրբ Ծնունդ. աստվածային ճանապարհ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 6-ը
Սուրբ Ծնունդ. աստվածային ճանապարհ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 6-ը

Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան օրը նշում է հունվարի 6-ին, իսկ կաթոլիկ եկեղեցին՝ դեկտեմբերի 25-ին: Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին...

Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ Սալուտեմ 4.2021
Դեկտեմբերի 25-ը Քրիստոսի ծնունդը` արևմտյան քրիստոնյաների մոտ
Դեկտեմբերի 25-ը Քրիստոսի ծնունդը` արևմտյան քրիստոնյաների մոտ

Սուրբ Ծնունդը համարվում է մեծ տոն, որը հաստատվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի ծննդյան` Բեթղեհեմում: Քրիստոսի ծնունդը քրիստոնեական կարևորագույն տոներից է և դարջել է պետական տոն աշխարհի ավելի քան 100 երկրներում: Դեկտեմբերի 25-ին Քրիստոսի ծնունդը նշում են ոչ...

Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հուլիսի 16 (2023 թ.). Վարդավառը Հայաստանում Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է
Հուլիսի 16 (2023 թ.). Վարդավառը Հայաստանում Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է

Հայկական ավանդական տոների շարքում Վարդավառը (Վարդանար կամ Վարդավառ), իհարկե, ամառային ամենամեծ տոնն է, այն նաև Հայ Առաքելական եկեղեցու ամենակարևոր և ժողովրդի ամառային ամենասիրելի...

Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 13-ը Հայաստանում Համբարձման օրն է
Մայիսի 13-ը Հայաստանում Համբարձման օրն է

Համբարձումը Հայաստանում որպես տոն հաստատվել է IV-V դարերում և տոնվում է Սուրբ Զատիկից քառասուն օր անց: Հարություն առնելուց հետո Քրիստոսը դեռ քառասուն օր երևաց աշակերտներին ու Աստծո Արքայության մասին խոսեց...

Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հետաքրքիր փաստեր Սուրբ Ծննդյան տոնի և Ամանորի մասին. Սալուտեմ ամսագիր №4
Հետաքրքիր փաստեր Սուրբ Ծննդյան տոնի և Ամանորի մասին. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի տոնածառ


Տոնածառի պատմությունը շատ հին է, սկիզբ է առնում հոների ժամանակներից և առնչվում է Կենաց ծառի պաշտամունքի հետ...

Պատմության էջերից Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ